ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Ժուչոկներ չկա՞ն

Ժուչոկներ չկա՞ն
16.11.2012 | 13:02

ՀԱԿ-ԲՀԿ առաջին հանդիպումը ՀԺԿ գրասենյակում էր: Սա այն կուսակցության տարածքն է, որի անդամները Քոչարյանի պաշտոնավարման տարիներին բռնությունների ենթարկվեցին: Իսկ այսօր այնտեղ քաղաքական բանակցություններ է անցկացնում ԲՀԿ-ն, ասել է` նաև Վարդան Օսկանյանը` ընդդիմադիր «քուղերը» կապած: «ՈՒղղակի մի տարածք է ընտրվել: Դա կոնգրեսի տարածքը չէ, այլ նրա մաս կազմող կուսակցություններից մեկի: ՀԺԿ-ից ոչ մեկն էլ չի մասնակցել: Մենք ընդամենը կողմ ենք բանակցություններին: Սակայն դրանցից տեղեկացված եմ այնքան, որքան դուք»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Դուք կաջակցե՞ք ԲՀԿ-ի հնարավոր թեկնածուին` հետաքրքրվեցինք: «Էնպես եք ներկայացնում, իբր դաշինք են կազմել: Ընդամենը բանակցություններ են»: Ասել է` ՀԺԿ-ի գրասենյակը որպես չեզո՞ք տարածք է ընտրվել` հարցրինք: «Կարող է այնտեղ ժուչոկներ չկան, դրա համար էլ ընտրվել է մեր գրասենյակը»,- կատակով նկատեց ՀԺԿ քարտուղարը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ